Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Գործարարները լսե՞լ են վարչապետի հորդորը. կերևա Դիջիթեք բիզնես ֆորումում

Գործարարները լսե՞լ են վարչապետի հորդորը. կերևա Դիջիթեք բիզնես ֆորումում
20.06.2014 | 00:18

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձավ վաղը բացվելիք Դիջիթեք բիզնես ֆորումին։ Ըստ պարոն Վարդանյանի, այս տարվա համաժողովն էապես տարբերվում է անցած տարիների բիզնես ֆորումներից հատկապես իր բովանդակությամբ։ Երկու օր շարունակ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մի քանի դահլիճներում տարբեր շնորհանդեսների, պրոբլեմային քննարկումների, ցուցահանդեսների միջոցով մասնակցելու է 64 կազմակերպություն, որից 51-ը՝ տեղական, 13-ը՝ արտասահմանյան։

Այս տարի անցկացվելու են նաև հայ-հոլանդական և հայ-ռուսական բիզնես ֆորումներ։ Կարեն Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ Ռուսաստանից բավականին մեծ պատվիրակություն է ժամանել՝ ՌԴ կապի նախարարության և ՌԴ կառավարության վերլուծական կենտրոնի գլխավորությամբ։ Վերջիններս հայ-ռուսական բիզնես ֆորումի հիմնական նախաձեռնողներն են և ներկայացնելու են աշխատանքի սեփական փորձը։
Կարեն Վարդանյանը նաև նկատեց, որ Դիջիթեք բիզնես ֆորումը նախատեսված է այն բիզնեսների համար, որոնք մրցակցային դաշտում են, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց գործունեությունը։ «Վարչապետը վերջերս հանդիպեց գործարարների հետ, խնդիր դրվեց, որպեսզի բոլորն աշխատեն հարկային դաշտում։ Եվ եթե գործարարներն իսկապես ունկնդիր լինեն վարչապետի հորդորին, ապա նրանց եկամուտները նվազելու են։ Իսկ որպեսզի նրանց եկամուտները չնվազեն, պետք է տեխնոլոգիաներ կիրառվեն՝ արտադրողականությունը բարձրացնելու համար։ Իսկ տեխնոլոգիաներ կիրառելու համար պետք է գան բիզնես ֆորում։ Դիջիթեք բիզնես ֆորումում նրանց մասնակցությունից կերևա՝ վարչապետի հորդորը լսել են, թե ոչ»,- նշեց Կարեն Վարդանյանը։
Դիջիթեք բիզնես ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի հովանու ներքո։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2737

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ